Մինասի գլուխգործոցներից ևս մեկը կառավարությունը փորձում է փրկել։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գործադիրին ներկայացրեց Վահրամաբերդի մշակույթի տանը գտնվող Մինասի «Հայաստան» որմնանկարի տեղափոխման խնդիրը և ընդգծեց. «Այս գործը համարվում է Մինասի ամենաարժեքավոր աշխատանքներից մեկը»։ Բայց, ինչպես միշտ, խնդիրը դեմ է առնում ֆինանսներին։ Նախարարը վարչապետին փոխանցեց գյումրեցիների անհանգստությունը` տեղափոխման համար ներդրումներ գտնելու առումով։ «Գյումրեցիները կգտնեն անհրաժեշտ գումարը, որը կկազմի 10-12 մլն դրամ։ Գյումրիում այժմ հյուրանոցային համալիրների կառուցման ծրագիր է իրականացվում»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` մատնանշելով ներդրումների «հասցեն»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ